Connect with us

Քաղաքականություն

Մոսկվայի թուրքական զգուշացումն ու նահանջը

Published

on

Շոյգուի խոսքով` հայ-ադրբեջանական երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից, սա առավել քան խոսուն արձանագրում է այն մասին, թե ինչպիսի ընթացք կստանա հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունն, իսկ ավելի կոնկրետ՝ խաղաղության պահպանումը, կայունությունը ժամանակի ընթացքում։

Շոյգուի խոսքով` նոյեմբերի տասին կնքված հրադադարը շատ բարդ օպերացիա էր, և հրադադարին հասնելու համար Մոսկվան սերտ համագործակցել է նաև Անկարայի հետ. «Սա շատ-շատ բարդ օպերացիա էր։ Հրադադարին հասնելու համար պետք էր հաշվի առնել բազմաթիվ փաստարկներ, տարրեր, շարժառիթներ»:

Շոյգուն ասել է, թե հրադադարին հասնելը ՌԴ-ի համար բարդ էր նաև այն պատճառով, որ պատերազմում էին Ռուսաստանի համար երկու եղբայրական, բարեկամական ժողովուրդներ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է այն մասին, որ Թուրքիան ներգրավված էր այդ գործընթացին, և Մոսկվան հրադադարի հասնելու համար պետք է բանակցեր նաև Անկարայի հետ։ Ռուսաստանի նախագահը, Շոյգուի խոսքով, տիտանական ջանքեր է գործադրել ղարաբաղյան բանակցություններին․ «Պետք էր համոզել բոլորին: Այնպես չէր, որ կողմերից մեկն ասում էր` ես համաձայն եմ, համոզեք նրանց: Մենք այդ օրերին ակտիվ բանակցել ենք նաև թուրքական կողմի հետ։ Կարևորն այն է, որ մարդիկ դադարել են սպանել միմյանց», – հարցազրույցում ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը և հույս հայտնել, որ «եկել է ժամանակը, որ հայերն ու ադրբեջանցիներն անցնեն երկկողմ շփումների և սկսեն խոսել միմյանց հետ»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարի մակարդակով, այսպիսով, մատնանշվում է, որ, մենք ձեզ նստեցրել ենք բանակցությունների սեղանի շուրջ, հիմա շարունակեք ինքներդ երկխոսեք, պահպանեք մեր ջանքերը, որ դադարեցրել ենք պատերազմը։
Շոյգուն այս հարցազրույցում խոստովանում է, որ հայ-ադրբեջանական հնարավոր երկխոսությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից․ «Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է այն հարաբերություններից, որոնք ունեն այսօր Ռուսաստանը և Թուրքիան»։

Այսինքն, եթե ամեն ինչ կարգին լինի հայ-թուրքական հարաբերություններում՝ մենք կշարունակենք կայունություն ապահովել, եթե ոչ՝ ցանկացած պահի հնարավոր են ֆորս-մաժորային իրավիճակներ։

Ռուսաստանի Պնախարարը հարցազրույցում նաև անդրադառնում է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացմանն առանց մանրամասների` շեշտելով, որ այստեղ պետք է հաշվի առնել նաև Իրանի առաջարկները: Շոյգուն ընդգծում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև այսօր շատ բարդ աշխատանք է ընթանում նաև Սիրիայում, Լիբիայում, և ռուս-թուրքական հարաբերություններին խանգարում է Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` միևնույն ժամանակ ընդգծելով, թե այդ համագործակցությունն առանձնահատուկ է հենց այդ պատճառով և կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են կարողանում ընդհանուր լեզու գտնել ՆԱՏՕ-ի անդամ պետությունն ու Ռուսաստանը։
Նկատենք, որ ռուս-թուրքական հարաբերություններից խոսել են նաև Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղարն ու Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Դմիտրի Պեսկովի խոսքով` ռուսներն ու թուրքերն ունեն տարաձայնություններ Սիրիայում, բայց նրանց հաջողվում է համագործակցել միմյանց հետ: Ավելի վաղ նույն Պեսկովը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահին, քանի որ նա վստահելի քաղաքական գործիչ է: Իսկ Մարիա Զախարովան էլ նախօրեին հայտարարեց, թե ռուս-թուրքական սերտ համագործակցության հիմքում 1921 թվականի մարտի 16-ին կնքված մոսկովյան պայմանագիրն է, և որ Մոսկվան այսուհետ ևս մնալու է հավատարիմ այդ պայմանագրի ոգուն և սկզբունքներին։

Պաշտոնական Մոսկվան չնայած ռուս փորձագետների Թուրքիայի` Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականության մասին ահազանգերին, թյուրքալեզու պետությունների միավորված զինված ուժեր ստեղծելու մասին մտադրության, համարում է, որ Մեծ Թուրանը միֆ է, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել:

Ավելի հստակ կարելի է արձանագրել, որ այսօրվա պուտինյան Ռուսաստանը Թուրքիային համարում է հավասար գործընկեր, նույնիսկ տարածաշրջանային քաղաքականությունում երբեմն հիմնական դերակատար, որի դիրքորոշման հետ պետք է պարտադիր հաշվի նստել ու ենթարկվել նրա պահանջներին։

Շոյգուի հարցազրույցը վկայում է այն մասին, թե որքան թույլ է այսօրվա Ռուսաստանը, որի համար ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ հարաբերություններն օդ ու ջրի պես կենսական են։

Տպավորություն է ստեղծվում, որ նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարության ընդունումից հետո էլ Մոսկվան Անկարային և՛ խնդրում է, և՛ զգուշացնում է՝ պահել բոլոր պայմանավորվածությունները։

Մետաքսյա Շալունց

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Քաղաքականություն

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Published

on

Continue Reading

Քաղաքականություն

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Published

on

Continue Reading

Քաղաքականություն

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Published

on

Continue Reading

Քաղաքականություն

Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Published

on

Պաշտոնական Մոսկվան վերջապես արձագանքեց Հայաստանի չզինելու Ալիևի կոչին, իսկ ավելի ճիշտ՝ սպառնալիքին..

Մոսկվան, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանին չզինելու կոչին, հայտարարել է, թե այս կամ այն երկրին զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Ռուսաստանը միշտ հաշվի է առնում ուժերի բալանսը տարածաշրջանում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև ասել է, թե ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, և որ Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է: Ագրեսիվ հռետորաբանությունն այս նպատակը չի մոտեցնում, ասել է Զախարովան` առանց նշելու, թե ում հայտարարությունների մասին է խոսքը, թեև հարցում, որին Զախարովան պատասխանել է, մեջբերվել էր մի քանի օր առաջ արած Ալիևի հայտարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե Բաքվի և Երևանի հետ շփումները կանոնավոր կերպով իրականացվում են, բանակցությունները մշտապես տարվում են, մեծամասմաբ ոչ հրապարակավ, քանի որ քննարկվող հարցերը զգայուն են. «Պարզապես դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի հասնելուն։ Եվ այդ կապակցությամբ կուզենայի նշել Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչների առճակատման կամ առավել ևս ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետ լինելը: Այն հարվածում է անմիջապես, ցավոք, մեկ կետի և վնաս է հասցնում գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն»։

Զախարովան գոհունակությամբ նշել է նաև, որ եռակողմ աշխատանքային խումբը օգոստոսի 17- ին վերսկսել է իր աշխատանքները և արդեն անցել է պրակտիկ քննարկումների։ Նա հերթական անգամ նաև կողմերին կոչ է արել հնարավորինս արագ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Զախարովայի խոսքով` իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրվել է երկու կողմերի միջև վստահության դեֆիցիտի պատճառով, և դեմարկացիայի մեկնարկը կարող է օգնել կողմերին այս հարցում։ Դե իսկ Ռուսաստանն էլ, ինչպես բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խորհրդակցական աջակցություն ցուցաբերել այս հարցում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ինչպես միշտ շեշտել է նաև, որ ռուս խաղաղապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում, այդուամենայնիվ, մնում է համեմատաբար հանգիստ։

Իրականում, Մոսկվան բավական ծանր բեռի տակ է: Հայաստանի իշխանությունը պաշտպանական հարցերը դրել է Ռուսաստանի ուսերին, որը միաժամանակ խաղաղապահ առաքելություն պետք է իրականացնի, ինչը նշանակում է, որ Մոսկվան Ադրբեջանի տեսանկյունից որոշակի չեզոքություն էլ պետք է պահպանի:

Ռուսաստանին ձեռնտու չեն սահմանային միջադեպերը, առավելևս՝ կրակոցները, բախումները, և իհարկե՝ ռազմական գործողությունների վերսկսումը: Սա լավ գիտակցում է Բաքուն, որը ձգտում է Ռուսական խաղաղապահ առաքելությանը դուրս հանել Լեռնային Ղարաբաղից:

Իսկ ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ… Երբ ԼՂ-ում լարվածություն լինի, բախումներ արձանագրվեն, օրինակ՝ ադրբեջանցի զինծառայողներ զոհվեն, և Ալիևն այդ ժամանակ հստակ կարող է պահանջել ԼՂ-ից ռուսական խաղաղապահների հեռացումը:

Պատահական չէ, որ մի քանի անգամ իր ելույթներում Ալիևն ակնարկեց, թե ռուս խաղաղապահները «գտնվում են իրենց հողում՝ ժամանակավորապես»:
Հետևաբար, պետք է հասկանալ, որ ցանկացած քայլ ընդդեմ ռուս խաղաղապահների կարող է Ալիևի լարած թակարդը լինել՝ նրանց ԼՂ-ից հեռացնելու ու Արցախն ամբողջապես տիրելու նպատակով:

Հենց այդ պատճառով է Մոսկվան զգուշավորություն ցուցաբերում, և չի ցանկանում ակնհայտ թեքվել դեպի կողմերից մեկը:

Մետաքսյա Շալունց

Continue Reading

Քաղաքականություն

«Կապիտուլյանտն այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»․ Արմեն Աշոտյան

Published

on

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրեն երկրի կառավարություն հռչակած ոհմակի հնգամյա ծրագիրն եմ նայում, որ ներկայացվել է Ազգային Ժողով։

Մի մեծ փուչիկ է եւ խոտան։

Դա երկիրը վերջնական կործանումից զերծ պաճելու փաստաթուղթ չէ, այլ երկիրը անվերադարձ սպանելու խոստովանություն։

Երկու փաստ ընդգծեմ միայն։

1. Կառավարության ծրագրից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։

Արցախի սուբյեկտայնությունը վերացված է եւ գալիք հինգ տարիներին այս տեմպերով վերջնականորեն մահանալու է։

2. Կառավարությունը չի նախատեսում վերջին Արցախյան պատերազմի մեղավոր Ադրբեջանին եւ Թուրքիային կանչել միջազգային պատասխանատվության։

Ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ պատերազմի հանգամանքները, մարդկության դեմ գործած ոճիրները, զինյալների ներգրավումը, գերիների նկատմամբ կտտանքները ու սպանությունները պետք է ուսումնատիրվեն միջազգային հետաքննիչ մեխանիզմներով, թեպետ առկա է դրա համար նաեւ մեր ջանքերով ստեղծված միջազգային պարարտ հող ( Եվրոպական խորհրդարանի պաշտոնական զեկույցներ, միջազգային իրավապաշտպան հկ-ների գնահատականներեւ այլն)։

Կապիտուլյանտը այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»

Continue Reading

Քաղաքականություն

Աննան ու Սամվել Բաբայանը հարբած վիճակում կառավարել են պատերազմը. Գառնիկ Իսագուլյան

Published

on

Continue Reading

Քաղաքականություն

Դաշնակիցը փոխո՞ւմ է քաղաքականությունը. ո՞ւմ կխոցի Շոյգուի նվիրած սուրը. «Թարմ ուղեղով»

Published

on

Continue Reading

Քաղաքականություն

Արշակ Կարապետյանը մոռանու՞մ է՝ ինչպես էր իրեն մեղադրում «գործակալ-շակալ» Նիկոլը.Արթուր Համբարձումյան

Published

on

Continue Reading
Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Քաղաքականություն2 months ago

Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Քաղաքականություն2 months ago

«Կապիտուլյանտն այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»․ Արմեն Աշոտյան

Բանակ2 months ago

Արշակ Կարապետյանը հրաման է տվել

Պատահարներ2 months ago

Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել

Բլոգ2 months ago

«Հիշո՞ւմ եք՝ քայլող ժեխը երկրի ղեկավարների նկարների դեմ ինչ արշավ էր սկսել։ Ապա աշե՛ք»․ Արմինե Ադիբեկյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Ժամանց2 months ago

Ռուս սպայի ապտակը Մարգարիտա Սիմոնյանին և Քեոսայանին

Բլոգ2 months ago

ՆՈՐ մանրամասներ Շոյգու Կարապետյան գաղտնի պլանները

Բլոգ2 months ago

Բայդենի առաջարկը Ալիևին և ի՞նչ կլինի այն չընդունելու պարագայում

Բլոգ2 months ago

Նիկոլը Պետք է զգույշ լինի Թալիբներից, Ինչ է կատարվել

Քաղաքականություն2 months ago

Աննան ու Սամվել Բաբայանը հարբած վիճակում կառավարել են պատերազմը. Գառնիկ Իսագուլյան

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending