Connect with us

Բժշկություն

Առողջապահության նախարարությունը պատվաստանյութերի ազդեցության մասին

Published

on

Առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է հոդված պատվաստանյութերի մշակման և տարածման մասին:

«ԱՀԿ-ի բացատրական նյութերից իմացե՛ք ավելին պատվաստանյութերի մասին՝ թե ինչպես են արտադրվում ու ներգործում, մինչև ապահով ու հավասար հասանելիություն»,- հայտնում են նախարարությունից:

Մանրէներն ամենուր են` ինչպես մեր շրջապատում, այնպես էլ մեր օրգանիզմում: Երբ ընկալունակ մարդը հանդիպում է ախտածին մանրէի, ապա դա կարող է բերել հիվանդության և նույնիսկ մահվան։

Մարդու օրգանիզմում կան հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմներից՝ ախտածնից (պաթոգեն), պաշտպանվելու բազմաթիվ եղանակներ: Մաշկը, լորձաթաղանթը և թարթիչները (օտար մասնիկները հեռացնող շնչառական ուղիների մակերեսային թարթչային շերտ) ծառայում են որպես ֆիզիկական պատնեշ՝ առաջին հերթին  հարուցիչների մուտքը մեր օրգանիզմ ներթափանցելու համար:

Երբ հարուցիչն ախտահարում է օրգանիզմը, խթանվում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները, այսպես կոչված, իմունային համակարգը, որը հարձակվում և ոչնչացնում է հարուցիչը կամ էլ հաղթում դրան:

Օրգանիզմի բնական արձագանքը

Հարուցիչը մանրէ, վիրուս, մակաբույծ կամ սունկ է, որն օրգանիզմում կարող է առաջացնել հիվանդություն: Յուրաքանչյուր հարուցիչ բաղկացած է մի քանի մասնիկներից, որոնք սովորաբար բնորոշ են տվյալ հարուցչին և իր հարուցած հիվանդությանը: Հակամարմիններ առաջացնող հարուցչի մասնիկը կոչվում է հակածին (անտիգեն): Հարուցչի հակածնին ի պատասխան արտադրվող հակամարմիններն իմունային համակարգի կարևոր մասն են կազմում: Դրանք համարվում են մեր օրգանիզմի պաշտպանական համակարգի զինվորներ: Յուրաքանչյուր հակամարմին կամ զինվոր հրահանգավորված է ճանաչել կոնկրետ մեկ հակածնի: Մեր օրգանիզմում կան հազարավոր այլ հակամարմիններ: Երբ առաջին անգամ մարդու օրգանիզմը ենթարկվում է հակածնի ազդեցությանը, ժամանակ է պահանջվում, որ իմունային համակարգը արձագանքի և կոնկրետ այդ հակածնի նկատմամբ հակամարմիններ արտադրի: 

Այդ ընթացքում անձը ընկալ է հարուցիչը և կարող է հիվանդանալ:  

Տվյալ հակածնի նկատմամբ հատուկ հակամարմիններ արտադրելուց հետո հակամարմինները համագործակցում են իմունային համակարգի հետ, որպեսզի ոչնչացնեն հարուցչին և կասեցնեն հիվանդությունը: Մեկ հարուցչի նկատմամբ արտադրված հակամարմինները սովորաբար չեն պաշտպանում այլ հարուցչից, բացառությամբ, երբ երկու հարուցիչ չափազանց նման են, ինչպես զույգ եղբայրները: Երբ օրգանիզմն առաջին անգամ հանդիպած հարուցչի նկատմամբ հակամարմիններ է արտադրում, այն նաև ստեղծում է հակամարմիններ արտադրող հիշողության բջիջներ, որոնք մնում են կենդանի նույնիսկ այն դեպքում, երբ հակամարմինները ոչնչացնում են հարուցչին: Եթե օրգանիզմը մի քանի անգամ է հանդիպում նույն հարուցիչին, հակամարմիններն ավելի արագ ու արդյունավետ են արձագանքում, քան առաջին անգամ, քանի որ հիշողության բջիջներն արդեն պատրաստ են տվյալ հակածնի դեմ արտադրելու հակամարմիններ:

Սա նշանակում է, որ հետագայում, եթե մարդը հանդիպում է այդ վտանգավոր հարուցչին, ապա նրա իմունային համակարգը կարողանում է անմիջապես արձագանքել՝ պաշտպանելով  մարդուն հիվանդությունից:

Ինչպե՞ս են օգնում պատվաստանյութերը

Պատվաստանյութերը պարունակում են կոնկրետ միկրոօրգանիզմի (հակածնի) թուլացած կամ ոչ ակտիվացված մասնիկներ, որոնք օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան: Նոր պատվաստանյութերը պարունակում են հակածին արտադրելու ծրագիր, ոչ թե հակածին: Անկախ նրանից, թե պատվաստանյութը ստեղծված է հակածնից կամ նա պարունակում է հակածին արտադրելու ծրագիր, այդ թուլացված տարբերակը պատվաստվող մարդու մոտ չի առաջացնում հիվանդություն, սակայն կստիպի իմուն համակարգին արձագանքել այնպես, ինչպես կարձագանքեր տվյալ հարուցչին առաջին ներգործության ժամանակ:

Որոշ պատվաստանյութեր պահանջում են բազմակի դեղաչափերի ներմուծում`մի քանի շաբաթ կամ ամիս ընդմիջումներով: Սա երբեմն անհրաժեշտ է երկարակյաց համակարմիններ արտադրելու և հիշողության բջիջներ ձևավորելու համար: Այս կերպ կուտակելով հակածնի նկատմամբ հիշողություն, օրգանիզմը սովորում է պայքարել կոնկրետ հիվանդություն հարուցող միկրոօրգանիզմների դեմ, որպեսզի հակածնի ներգործության ժամանակ կարողանա արագ ոչնչացնել։

Հավաքական (կոլեկտիվ) իմունիտետ

Երբ մարդը պատվաստված է, հավանականությունը մեծ է, որ նա պաշտպանված է տվյալ հիվանդությունից: Սակայն, ոչ բոլորը կարող են պատվաստվել: Առողջական խնդիրներ ունեցող մարդիկ, որոնց իմուն համակարգը (օրինակ՝ քաղցկեղ կամ ՄԻԱՎ վարակ) թուլացած է կամ պատվաստանյութի որոշ բաղադրիչների հանդեպ ծանր ալերգիա ունեցողները, հնարավոր է չկարողանան ստանալ որոշ պատվաստումներ: Սակայն, այս անձինք կարող են պաշտպանված լինել այն դեպքում, եթե նրանք ապրում են պատվաստվածների միջավայրում: Երբ համայնքի բնակիչների մեծամասնությունը պատվաստված է, հարուցիչը դժվար է շրջանառվում, քանի որ համայնքի մարդկանց մեծամասնությունը նրա նկատմանբ ունի անընկալություն: Հետևաբար, որքան շատ մարդ է պատվաստված, այնքան քիչ հավանական է, որ մարդիկ, ովքեր չեն կարող պաշտպանվել պատվաստումներով, կենթարկվեն վնասակար հարուցիչների ազդեցությանը:

Սա կոչվում է կոլեկտիվ իմունիտետ, ինչը հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր ոչ միայն չեն կարող պատվաստվել, այլև կարող են ավելի ընկալունակ լինել այն հիվանդությունների նկատմամբ, որոնց դեմ ուղղված են պատվաստումները:

Ոչ մի պատվաստանյութ չի ապահովում 100% պաշտպանություն, և կոլեկտիվ իմունիտետը նույնպես չի ապահովում լիարժեք պաշտպանություն նրանց, ովքեր չեն կարող անվտանգ պատվաստվել։

Մինչդեռ կոլեկտիվ իմունիտետի պարագայում այդ մարդիկ էապես պաշտպանված կլինեն՝ իրենց շրջապատող պատվաստված անձանց շնորհիվ: 

Պատվաստանյութերը պաշտպանում են ոչ միայն պատվաստված անձանց, այլև համայնքի այն բնակիչներին, ովքեր չեն կարող պատվաստվել:

Եթե Դուք չունեք հակացուցում, ապա պատվաստվե՛ք:

Պատմության ընթացքում մարդիկ հաջողությամբ ստեղծել են պատվաստանյութեր, կյանքի համար վտանգավոր մի շարք հիվանդությունների դեմ, այդ թվում՝ մենինգիտի, փայտացման, կարմրուկի և պոլիոմիելիտի դեմ:

1900-ականների սկզբին պոլիոմելիտը տարածված էր ամբողջ աշխարհում, հաշմանդամ դարձնելով հարյուր հազարավոր մարդկանց։ 1950-ականներին արդեն ստեղծվել էին երկու արդյունավետ պատվաստանյութ այդ հիվանդության դեմ։ Սակայն, աշխարհի որոշ երկրներում, մասնավորապես` Աֆրիկայում, պատվաստումները դեռևս բավականաչափ լայնորեն չէին կիրառվում, որպեսզի կանխեին պոլիոմիելիտը: 1980-ականներին սկիզբ դրվեց աշխարհում պոլիոմիելիտի արմատական վերացման գործընթացին։

 Տասնամյակներ շարունակ բոլոր մայրցամաքներում իրականացվել են պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ՝ ինչպես պլանային, այնպես էլ` զանգվածային արշավների տեսքով: Պատվաստվել են միլիոնավոր մարդիկ։

2020 թվականի օգոստոսին Աֆրիկա մայրցամաքը ստացել է վայրի պոլիովիրուսից ազատ կարգավիճակի հավաստագիր՝ միանալով աշխարհին, բացի Պակիստանից և Աֆղանստանից, որտեղ պոլիոմիելիտը դեռ չի վերացել։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բժշկություն

Կարանտինի մասին Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումն այսօրվանից ուժի մեջ է մտել

Published

on

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2021 թվականի հուլիսի 11-ը» բառերը փոխարինել «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերով.

2) որոշման հավելվածի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.1. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված սերտիֆիկատի փոխարեն անձը ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ): Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից: Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:».

3) որոշման հավելվածի 9-րդ կետից հանել «Սույն հավելվածի 3-րդ կետից բացառություն է արվում նաև օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների անդամների համար՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք (վերջին 72 ժամ վաղեմությամբ) կամ 2.1-ին կետով սահմանված պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում:» նախադասությունը.

4) որոշման հավելվածի 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Continue Reading

Բժշկություն

COVID19-ի գրանցված նոր դեպքերն` այսօր

Published

on

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 102–ով և դարձել 224635: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 մարդ (-9), կատարվել է 1167466 թեստավորում (+3724), առողջացել են վարակվածներից 216423-ը (+111): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում մնացել է անփոփոխ` 4505։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը նույնպես մնացել է նույնը` 1096։ 

Continue Reading

Բժշկություն

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ

Published

on

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224533 դեպք, որոնցից 216312-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 163742 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3452 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 82 առողջացած և 2 մահվան դեպք:

Continue Reading

Բժշկություն

Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 26-ով

Published

on

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 253 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 26-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 216 112 (+63) մարդ, այս պահին բուժվում է 2547 (-38) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5594 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4499 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1095 (+0):

Վերջին մեկ օրոմ մահացել է 1 մարդ:

Continue Reading

Բժշկություն

Կորոնավիրուսային հիվանդության այսօրվա տվյալները

Published

on

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 086 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 86-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է  215 893 (+238) մարդ, այս պահին բուժվում է 2607 (-153) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5586 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4492 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1094 (+0):

Վերջին մեկ օրում մահացել է 1 մարդ:

Continue Reading

Բժշկություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը նվազել են

Published

on

Հայաստանում հունիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 88 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223643 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: 

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1122295 վերջին մեկ օրում` 3542 նոր թեստավորում: 

Փաստացի այս պահին բուժվում է 2950 պացիենտ. Մեկ օրում նվազել է 33-ով: 

Վերջին տվյալներով ապաքինվել է 215118  անձ` վերջին մեկ օրում 120 անձ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1093 է: 

Continue Reading

Բժշկություն

Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Published

on

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 104–ով և դարձել 22251: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 մարդ (-206), կատարվել է 1075450 թեստավորում (+2835), առողջացել են վարակվածներից 212566-ը (+301): Գրանցվել է մահվան 4423 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1081 է։ 

Continue Reading

Բժշկություն

Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Published

on

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 157–ով և դարձել 222139: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5028 մարդ, կատարվել է 1065211 թեստավորում, առողջացել են վարակվածներից 211634-ը: Գրանցվել է մահվան 4400 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և դարձել 1077։ 

Continue Reading
Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Քաղաքականություն2 months ago

Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Քաղաքականություն2 months ago

«Կապիտուլյանտն այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»․ Արմեն Աշոտյան

Բանակ2 months ago

Արշակ Կարապետյանը հրաման է տվել

Պատահարներ2 months ago

Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել

Բլոգ2 months ago

«Հիշո՞ւմ եք՝ քայլող ժեխը երկրի ղեկավարների նկարների դեմ ինչ արշավ էր սկսել։ Ապա աշե՛ք»․ Արմինե Ադիբեկյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Ժամանց2 months ago

Ռուս սպայի ապտակը Մարգարիտա Սիմոնյանին և Քեոսայանին

Բլոգ2 months ago

ՆՈՐ մանրամասներ Շոյգու Կարապետյան գաղտնի պլանները

Բլոգ2 months ago

Բայդենի առաջարկը Ալիևին և ի՞նչ կլինի այն չընդունելու պարագայում

Բլոգ2 months ago

Նիկոլը Պետք է զգույշ լինի Թալիբներից, Ինչ է կատարվել

Քաղաքականություն2 months ago

Աննան ու Սամվել Բաբայանը հարբած վիճակում կառավարել են պատերազմը. Գառնիկ Իսագուլյան

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending