Connect with us

Բլոգ

Ինչո՞ւ է Արցախի տարածքում մշտադիտարկումն իրականացվում հարվածային ԱԹՍ-ներով․ Աբրահամյան

Published

on

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում նա անդրադառնում է Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնի աշխատանքին։ Հեղինակը նշում է, որ ի տարբերություն ռուսական կողմի, ադրբեջանական կողմը մոնիտորինգն իրականացնում է հարվածային ԱԹՍ-ներով, ինչը, ըստ նրա, բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս։ 
Նոյեմբերի 10-ի եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության 5-րդ դրույթի իրագործման շրջանակներում, հունվարին հանդիսավոր կերպով բացվեց հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնը։

Պաշտոնական արարողությունից բացի, այս կենտրոնի աշխատանքների, դրա ընթացքի, արդյունքների մասին մանրամասներ գրեթե չկան։

Պարզ չէ, թե ինչպես է կազմակերպվում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ ծառայությունը, ինչ կարգով, ինչ ռեժիմով։ Ըստ այդմ՝ դժվար է ասել, թե այդ ծառայությունն ինչ հնարավոր խնդիրներ, ռիսկեր է ստեղծում Արցախի և արցախցիների համար։

Որքան հասկանում եմ տեղեկատվական դաշտում առկա սուղ տեղեկատվությունից, ռուսական և թուրքական կողմերն այդ աշխատանքները իրականացնում են առանձին, միգուցե որոշակի տեղեկատվության փոխանակման պայմաններում, սակայն յուրաքանչյուրն ունի իր առանձին մասնագիտական խմբերը, ծառայության իրականացման ռեժիմը և այլն։

Թուրքական որոշ աղբյուրներից միայն պարզ է դառնում, որ այդ կենտրոնի ստեղծման բանակցությունների ժամանակ, թուրքական կողմից, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից բացի ակտիվ ներգրավված են եղել նաև արտաքին հետախուզության ներկայացուցիչները, իսկ նրանց շահագրգռվածությունն արդեն իսկ շատ բան է ասում այդ մոնիթորինգային կենտրոնում և դրա աշխատանքներում Թուրքիայի մասնակցության իրական շարժառիթների մասին։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ դա Թուրքիայի համար առիթ էր տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը ապահովելու և իր հետագա ռազմաքաղաքական ծրագրերի համար անհրաժեշտ պլատֆորմ ապահովելու տեսանկյունից։

Այս առումով նաև ուշագրավ է, որ ի տարբերություն ռուսական կողմի, որը օդից մշտադիտարկումներն իրականացնում է հետախուզական  «Форпост» և «Орлан-10» անօդաչու թռչող սարքերի միջոցով, Թուրքիան ծառայության իր մասն իրականացնում է հարվածային՝ «Bayraktar TB2» սարքերով։

Ճիշտ է՝ թուրքական ԱԹՍ-ն ֆունկցիոնալ առումով նաև հետախուզություն իրականացնելու հնարավորություն ունի, սակայն ամեն դեպքում, խաղաղ բնակավայրերում հարվածային ԱԹՍ-ներով ծառայությունն արդեն իսկ բազմաթիվ հարցերի և մտահոգությունների տեղիք է տալիս։

Ի դեպ, նախնական բանակցություններում խոսք էր գնում ոչ միայն օդից, այլ նաև Արցախի տարածքում մոնիթորինգի իրականացման մասին՝ պարեկային ստորաբաժանումների միջոցով, ինչին, կարծես, ընդդիմանում էր ՌԴ-ն, իսկ թե վերջնական առումով ինչ որոշում է կայացվել՝ չի ընդունվել, հետաձգվել է, թե առկախվել, դեռ հստակ տեղեկատվություն չկա։

Սակայն թուրքական պարեկային մեքենաների՝ հնարավոր ներկայությունը կամ հայտնվելը Արցախի տարածքում, էականորեն կմեծացնի լարվածությունը, եթե նույնիսկ դրանք իրենց տեղաշարժերն իրականացնեն ռուսական կողմի հետ համատեղ։

Չնայած արտաքինից Ադրբեջանն այդ կենտրոնում որևէ իրավասություն չունի, միայն տրամադրել է կենտրոնի տարածքն ու դրա ընդհանուր պահպանությունն է իրականացնում, սակայն Թուրքիայի հետ ռազմական խորը համագործակցության պարագայում ակնհայտ է, որ լիարժեքորեն օգտվում է մշտադիտարկումից ստացվող ողջ տեղեկատվությունից։

Իսկ դա տեղեկատվություն է Արցախի ներսում ցանկացած տեղաշարժերի, այդ թվում՝ զինված ուժերի, ինչպես նաև՝ ուղիղ վերահսկողություն Արցախում գաղտնիության բնույթ կրող ցանկացած օբյեկտի կամ Թուրքիային ու Ադրբեջանին հետաքրքրող անձանց նկատմամբ։

Հրադադարի ռեժիմի պահպանման արդյունավետության տեսանկյունից, ամենակարևոր քայլը՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում ապառազմականացված գոտու ստեղծումը կարող է լինել, սակայն գործընթացները շարժվել են «աջ ձեռքով ձախ ականջը բռնելու» տրամաբանության մեջ։

Իրականում Թուրքիան ու Ադրբեջանը ձգտել և հասել են հրադադարի ռեժիմի վերահսկման այս մոդելին, որովհետև իրականում նրանց նպատակը ոչ թե հնարավոր խախտումները կանխելն է, այլ Արցախի նկատմամբ տոտալ վերահսկողության իրականացումը։
Հայաստանը՝ Ռուսաստանի աջակցությամբ, պետք է հասնի այս կենտրոնի աշխատանքների թափանցիկության ապահովմանը, որպեսզի Թուրքիան չգործի ձեռք բերված պայմանավորվածություններից դուրս և չմեծացնի առանց այդ էլ, հայկական կողմի համար մեծ ռիսկեր պարունակող այս կենտրոնի վտանգավորությունը։

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Բլոգ

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Published

on

Continue Reading

Բլոգ

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Published

on

Continue Reading

Բլոգ

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Published

on

Continue Reading

Բլոգ

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Published

on

Continue Reading

Բլոգ

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Published

on

Continue Reading

Բլոգ

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Published

on

Continue Reading

Բլոգ

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Published

on

Continue Reading

Բլոգ

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Published

on

Continue Reading
Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Քաղաքականություն2 months ago

Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Քաղաքականություն2 months ago

«Կապիտուլյանտն այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»․ Արմեն Աշոտյան

Բանակ2 months ago

Արշակ Կարապետյանը հրաման է տվել

Պատահարներ2 months ago

Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել

Բլոգ2 months ago

«Հիշո՞ւմ եք՝ քայլող ժեխը երկրի ղեկավարների նկարների դեմ ինչ արշավ էր սկսել։ Ապա աշե՛ք»․ Արմինե Ադիբեկյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Ժամանց2 months ago

Ռուս սպայի ապտակը Մարգարիտա Սիմոնյանին և Քեոսայանին

Բլոգ2 months ago

ՆՈՐ մանրամասներ Շոյգու Կարապետյան գաղտնի պլանները

Բլոգ2 months ago

Բայդենի առաջարկը Ալիևին և ի՞նչ կլինի այն չընդունելու պարագայում

Բլոգ2 months ago

Նիկոլը Պետք է զգույշ լինի Թալիբներից, Ինչ է կատարվել

Քաղաքականություն2 months ago

Աննան ու Սամվել Բաբայանը հարբած վիճակում կառավարել են պատերազմը. Գառնիկ Իսագուլյան

Օրացույց

March 2021
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Facebook

Trending