Connect with us

Uncategorized

Բաքուն ու Անկարան նոր պլան ունեն. Ինչ են ծրագրում Թուրքիայի ու Ադրբեջանի Պնախարարները

Published

on

Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք սադրիչ գործողություններին Զինված ուժերը տալիս են արժանի պատասխան, երեկ ԱԺ-ում հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։ Հիշեցնենք, որ սահմաններին ստեղծված իրադրության շուրջ փակ քննարկումն ԱԺ-ում նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։ «Մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները և այդ խնդիրը, որն առաջադրված է Զինված ուժերին, մեր բանակին, մենք կատարելու ենք», – նշել է Ասրյանը:

Պաշտպանության նախարարությունը շաբաթասկզբին հաղորդեց՝ Արարատի մարզի՝ Երասխի ուղղությամբ, Սյունիքի մարզի Սև լճի շրջանում և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում ադրբեջանական զինուժի հետ մարտերի հետևանքով հայկական կողմը երկու զոհ է տվել, ադրբեջանականը՝ առնվազն չորս զոհ և մեկ վիրավոր։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի մեկ զինծառայող: Ադրբեջանական կողմը 1 զոհ ու մեկ վիրավոր ունի:

Ի՞նչ նպատակն է հետապնդում Ադրբեջանը սահմանային լարումներ հրահրելով, Գլխավոր շտաբի պետի տեղակալի ներկայացմամբ, հակառակորդը փորձում է տարբեր միջոցներով ճնշում գործադրել, բայց դա չի ստացվում։ Ըստ Ասրյանի, նույն Սև լճի տարածքում ադրբեջանական զինված ուժերը փորձել են մոտենալ հայկական մարտական դիրքերին, սակայն ձախողել են։ Հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմի նպատակն առաջխաղացում ունենալն է, Ասրյանն ուղիղ պատասխան չտվեց. «Նպատակը առաջխաղացում ունենալը, դա ռազմական տերմինաբանության մեջ հասկացվում է տարբեր կերպ, կարող է նույնիսկ առաջխաղացում ունենալու միտում չի ունեցել:

Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաև մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը՝ իրենց սադրիչ գործողությամբ: Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»: Թե քանի՞ ադրբեջանցի զինծառայող կա Հայաստանի ինքնիշխան տարածքում, Գլխավոր շտաբի պետի տեղակալը խուսափել է պատասխանել։

Երեկ խորհրդարանում էր նաև Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. հանդիպմանն, ըստ Հարությունյանի, սոցիալական և անվտանգային հարցեր են քննարկվել:

Մինչ ՀՀ պատկան մարմիններն անգամ չեն հստակեցնում, թե ՀՀ ինքնիշխան տարածքում որքան ադրբեջանցի զինծառայող է գտնվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները երեկ հերթական անգամ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Ստամբուլում մեկնարկել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, և թուրք նախարարը վերահաստատել է՝ «Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։

Այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպում է Ադրբեջանի իշխանություններին՝ դրանից հետո մշտապես իրավիճակը լարվում է: Անցյալ տարի օգոստոսին էլ թուրքական պատվիրակությունը հանդիպեց ադրբեջանցի գործընկերներին, և մեկ ամիս անց՝ սկսվեց պատերազմը:

Հիմա տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերթական սադրանքն են լարում, հերթական պատերազմն են հրահրելու, իսկ մեր իշխանությունը խոսում է խաղաղություն հաստատելու դիրքերից, այն դեպքում, երբ թշնամին մեր երկրի տարածքում է, իսկ Ալիևը շարունակում է սպառնալ, թե՝ Հայաստանի տարածքում՝ «որտեղ ցանկանան՝ այնտեղ էլ կկանգնեն»:

Ի դեպ, օգոստոսի 17-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ստամբուլում մասնակցել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Պաշտոնական Բաքուն հայտնում է, թե նախարարը ուսումնասիրել է տարբեր ընկերությունների կողմից արտադրված զենքը, սարքավորումները և ռազմական տեխնիկան, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Իսկ ցուցահանդեսը բացելիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե վերջին 19 տարիներին Թուրքիան իսկական հեղափոխություն է կատարել պաշտպանական արդյունաբերության ոլորտում և կտրուկ նվազեցրել է զենքի ներկրումից իր կախվածությունը. – «Եթե նախկինում Թուրքիայի պաշտպանական և տիեզերական արդյունաբերության արտադրանքի արտահանումը չէր հասնում նույնիսկ 250 մլն դոլարի, ապա այսօր այդ ցուցանիշը գերազանցել է 3 մլրդ դոլարի նշագիծը»: Էրդողանը հավելել է, թե ժամանակակից Թուրքիան աշխարհի 3-4 առաջատար երկրների շարքում է հարձակվող անօդաչու թռչող սարքերի մշակման, արտադրության և վաճառքի ոլորտում, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտի դաշտում:

Ինչպե՞ս է Հայաստանը նախապատրաստվում թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից նոր հնարավոր սադրանքներին ու դավադրությանը: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի:

Մետաքսյա Շալունց

Continue Reading
Click to comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Uncategorized

Ալիևը հայտարարել է նոր պայմանների մասին

Published

on

Continue Reading

Uncategorized

Չէի հավատում. Զախարովային ցնցել է մերկ Կլիչկո եղբայրների կտավը

Published

on

Նկարիչ Օլեգ Բորովիչն Ուկրաինայի Ռովնո քաղաքից որոշել է գումար աշխատել Վիտալի և Վլադիմիր Կլիչկո եղբայրների շնորհիվ: Սրա վրա ուշադրություն է հրավիրել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Զախարովան:«Աշխատանքը տեսա սոցիալական ցանցերում, չէի հավատում: Կարծում էի կոլաժ է: Պարզվեց, որ կա և՛ նկարը, և՛ նկարիչը և նույնիսկ արժեքը: Կա նաև Ուկրաինայի դրոշը։ Փնտրեք»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում՝ հրապարակելով համապատասխան լուսանկարը:

Continue Reading

Uncategorized

Վարդան Ղուկասյանի սկանդալային բացահայտումը.Տիգրան Արզաքանցյանը քցել է իրեն աջակցող թիմին

Published

on

Continue Reading

Uncategorized

Ինչու է Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան գնացել Ոստիկանություն

Published

on

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ այսօր վաղ առավոտյան այցելել է Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գունդ: Պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել շարային ստուգատեսին:

Վարչապետի պաշտոնակատարը դիմել է ներկաներին՝ նշելով.

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեծարգո պետ,
Ոստիկանության պետի տեղակալներ,
Պարեկային ծառայության հարգելի ծառայողներ,

շնորհավորում եմ բոլորիս Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի առիթով: Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ: Եվ այստեղ ուզում եմ երկու զուգահեռ պրոցեսներ նկարագրել. առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինականության և իրավակարգի պաշտպանությունն է և երկրորդը՝ իրավակարգի ու օրիանականության պաշտպանության համատեքստում Ոստիկանություն-քաղաքացի համագործակցությունը, Ոստիկանություն-քաղաքացի փոխօգնությունը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային ծառայությունն այս ձևակերպման կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: Այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում մայրաքաղաք Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից:

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ և ՀՀ քաղաքացիները Պարեկային ոստիկանության ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն մայրաքաղաք Երևանի փողոցներում: Եվ ահա այս կարևորագույն առաքելությունն է, որ դուք պետք է իրականացնեք: Բայց մենք պետք է արձանագրենք, որ իրավակարգը, օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով, օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում, օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ: Մյուս կողմից, քաղաքացին պետք է տեսնի, որ իրավունքը և օրենքն իրեն օգնության եկող, աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է:

Եվ այստեղ է, որ պետք է տեղի ունենա հանդիպումը, փոխօգնությունը, փոխշահավետությունը: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պիտի տեսնի և արձանագրի, որ օրենքը և իրավունքը, որ պետության ուժը, որ ժողովրդի իշխանության ուժը, վճռականությունը և հետևողականությունն այն հենքն են, որի վրա կանգնած է մեր պետությունը, որի վրա կանգնած է մեր իրավակարգը և որի վրա հենվում են քաղաքացիների հարաբերությունները միմյանց և պետության հետ:

Պարեկային ոստիկանության հարգելի ծառայողներ,

կրկին բոլորիս և ձեզ շնորհավորում եմ այս նոր ծառայության մեկնարկի առիթով: Իհարկե, առաջին օրերին ծառայությունը դեռ ի հայտ կբերի բազմաթիվ նոր մարտահրավերներ, ի հայտ կգան թերություններ, որոնք մենք հընթացս իհարկե կշտկենք, բայց ուզում եմ ընդգծել՝ շատ կարևոր է, որ Պարեկային ծառայության, Ոստիկանության անձնակազմի մեծ մասը մարդիկ են, ովքեր նախկինում Ոստիկանությունում չեն աշխատել և բավականին շոշափելի հատվածը մարդիկ, ովքեր երկար տարիներ Ոստիկանությունում ծառայության փորձ ունեն:

Ահա փորձի և թարմության այս խառնուրդը պիտի նոր որակ բերի մեր Ոստիկանությանը, պիտի նոր որակ բերի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգին, պիտի նոր որակ բերի օրինականությանը, կարգուկանոնին մայրաքաղաք Երևանի փողոցներում: Մենք, իհարկե, այս գործընթացը շարունակելու ենք և Պարեկային ոստիկանությունը պիտի տարածվի Հանրապետության բոլոր մարզերով, բոլոր քաղաքներով, բոլոր գյուղերով, բոլոր բնակավայրերով և պետք է նոր որակի հարաբերություններ ստեղծվեն Ոստիկանության և քաղաքացիների միջև:

Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատեցին այս կարևորագույն բարեփոխումն իրագործելու և կյանքի կոչելու համար: Շնորհակալություն, բարի և արդյունավետ ծառայություն»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Պարեկային ծառայության նոր ավտոմեքենաների հագեցվածությանը, որոնք համալրված են տեխնիկական ու հատուկ ժամանակակից միջոցներով:

Վարչապետի պաշտոնակատարը ծաղիկներ է խոնարհել նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության ծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Continue Reading

Uncategorized

Նիկոլին մի՛ ընտրեք, նա դավաճան է իրավական առումով, սա նաև ազգի բարոյական հարց է․ Շանթ Հարությունյան

Published

on

Continue Reading

Uncategorized

Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ

Published

on

Սյունիքի Տեղ գյուղի 2 բնակիչ երեկ՝ հունիսի 12-ին, հայտնվել են ադրբեջանական տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
 

Տեղեկացվում է, որ միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս սահմանապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:
 

Continue Reading

Uncategorized

Իրանի ու Ադրբեջանի միջև հուշագիր է ստորագրվել

Published

on

Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամին տեղեկացրել է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև Երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, հայտնում է իրանական Irna լրատվական գործակալությունը: 

Էսլամին հաստատել է, որ հուշագիրը նախատեսում է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք միջանցքների առավել արդյունավետ շահագործում: Նա նաև ասել է, որ Իրանը փորձում է ավարտին հասցնել Ռաշտ-Աստարա մայրուղու ընդլայնումը Բաքվի ուղղությամբ, որը կրճատելու է ճանապարհի տևողությունը՝ այն 6-ից հասցնելով 2 ժամի։ 

Ադրբեջան կատարած մեկօրյա այցի ընթացքում պաշտոնյան այցելել է Աստարայի և Նախիջևանի երկաթուղիներ ու մայրուղիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով`Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։

Continue Reading

Uncategorized

Նիկոլ Փաշինյանի հետ հավաքներին մասնակցում են երեխաներ, պետական կառույցների ներկայացուցիչներ․ կան բերման ենթարկվածներ

Published

on

Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմով քարոզարշավ է անցկանցում Արմավիրի մարզում ու արդեն հասցրել է լինել մի քանի համայնքներում, այդ թվում՝ Էջմիածնում, որտեղ նրա հետ հանդիպմանը ներկա էր մոտ 1000 մարդ, այդ թվում՝ երեխաներ և պետական կառույցների ներկայացուցիչներ:Նշենք, որ հանդիպումները տեղի են ունենում աշխատանքային ժամերին, հետևաբար առնվազն տարօրինակ է, թե ինչպես են կարողանում, կամ ինչ իրավունքով են պետական կառույցների աշխատողները մասնակցում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին, ով, ի դեպ, քարոզարշավ է անում առանց արձակուրդի գնալու, ինչը, իրավաբանների պնդմամբ, օրենքի կոպտագույն խախտում է:Հավելենք, որ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների հանդիպումն առանց միջադեպերի չանցավ: Մասնավորապես, այստեղ նախ բերման ենթարկվեց մի տարեց կին, ով Նիկոլի Փաշինյանի կողմնակից չէր ու չէր թաքցնում դա:

Continue Reading
Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Քաղաքականություն2 months ago

Ալիևը թակարդ է լարել ռուսների համար. Մոսկվան գիտի ու գործում է

Քաղաքականություն2 months ago

«Կապիտուլյանտն այս ծրագրով հայ ժողովրդի անունից փաստացի «ներում» է թուրքերին»․ Արմեն Աշոտյան

Բանակ2 months ago

Արշակ Կարապետյանը հրաման է տվել

Պատահարներ2 months ago

Մոսկվայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել

Բլոգ2 months ago

«Հիշո՞ւմ եք՝ քայլող ժեխը երկրի ղեկավարների նկարների դեմ ինչ արշավ էր սկսել։ Ապա աշե՛ք»․ Արմինե Ադիբեկյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Բլոգ2 months ago

Տեսանյութ․ Ովքեր են իրականում Կոռնիձորում 3 զինվոր սպանել․ առեղծվածային սպանության հետքերով

Բլոգ2 months ago

КГБ-ն սպանելու է Նիկոլին, որ Ռուսաստանի դեմ ցուցմունք չտա. Շանթ Հարությունյան

Բլոգ2 months ago

Ադրբեջանի ՊՆ- ն շանտաժի է ենթարկում ռուս խաղաղապահներին

Բլոգ2 months ago

Փեփրուշ ղռերի կատու վարչապետուհին էլ բարոյական աջակցություն չի՞ ցուցաբերում. Արիանա Հովսեփյան

Քաղաքականություն2 months ago

Թուրք բիզնեսմեններն արդեն Հայաստանում են ի՞նչ նպատակով են նրանք եկել Անդրանիկ Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

Ինչու՞ է Ալիևն արդեն Արցախում կրակում

Բլոգ2 months ago

Վահե Ղալումյան ու քո նմաններ, ռադներդ քաշեք Ադրբեջան, դուք ձեր երեխեքին էլ տվող եք. Հովհաննիսյան

Բլոգ2 months ago

ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Հայե՛ր, մինչ դուք ՖԲ-ում իրար կпկորդ եք կրծում․ ադրբեջանական մամուլը հայտնում է․․

Բլոգ2 months ago

Նոր սկանդալ . Էրդողանի թարգմանիչը վшխից չի թարգմանել Եթովպիայի նախագահի խոսքերը

Բլոգ2 months ago

Թուրքիայում ռուսական օդանավը խփվել է․ Պուտինը հրապարակեց պատասխան որոշումը

Բլոգ2 months ago

Նիկոլը Ալիևին խոստացել է փաստաթուղթը ստորագրել, Պուտինն էլ եղել է վկա․ Արմեն Աշոտյան

Բլոգ2 months ago

Մովսես Հակոբյանը կա՛մ անգրագետ է, կա՛մ մեզ է անգրագետի տեղ դնում. մենք 2֊րդ և 3֊րդ գիծ չենք ունեցել

Քաղաքականություն2 months ago

Ալիևը Նիկոլին պահանջում է ստորացնել ու նսեմացնել մեր գերիների ծնողներին ու նա անում է. Սոնա Աղեկյան

Քաղաքականություն2 months ago

Թուրքիան գնում է ռուսական կայսրության պայթեցման երկրորդ ծրագրին, մենք ոտքի տակ գնալու ենք. Սարգսյան

Ժամանց2 months ago

Հայ օրենքով գողերի փոթորիկը Մոսկվայում. Ինչ կապ ունի Սամվել Կարապետյանը

Ժամանց2 months ago

Ռուս սպայի ապտակը Մարգարիտա Սիմոնյանին և Քեոսայանին

Բլոգ2 months ago

ՆՈՐ մանրամասներ Շոյգու Կարապետյան գաղտնի պլանները

Բլոգ2 months ago

Բայդենի առաջարկը Ալիևին և ի՞նչ կլինի այն չընդունելու պարագայում

Բլոգ2 months ago

Նիկոլը Պետք է զգույշ լինի Թալիբներից, Ինչ է կատարվել

Քաղաքականություն2 months ago

Աննան ու Սամվել Բաբայանը հարբած վիճակում կառավարել են պատերազմը. Գառնիկ Իսագուլյան

Օրացույց

August 2021
M T W T F S S
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Facebook

Trending